Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված 8 ընտանիքից մի մասի համար կկառուցվեն նոր բնակելի տներ, ավարտին կհասցվեն մյուս մասին պատկանող կիսակառույցները

18.05.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիազարյանին:

ՀՀ կառավարությունը Արագածոտնի մարզպետարանին 143,3 մլն դրամ է հատկացրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 8 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար: Ընտանիքներից 5-ը Ծաղկահովիտ, 2-ը՝ Ալագյազ, 1-ը՝ Ապարան խոշորացված համայնքներից են:

‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիազարյանը նշեց, որ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար, տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների շինարարությունը՝ տվյալ ընտանիքին հասանելիք սենյակների թվով, իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվելու են նոր բնակելի տներ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ մարզպետարան-կազմակերպություն-բնակիչ եռակողմ համագործակցությամբ էականորեն նվազում են ծրագրի իրականացման ռիսկերը, քանի որ կազմակերպության կողմից իրականացվող լրացուցիչ վերահսկողությունը ևս մեկ խթան է, որ ծրագիրն իրականացվի ամբողջական ծավալներով: Մարզպետն ասել է, որ աշխատանքների ֆինանսավորումը իրականացվելու է փուլային եղանակով՝ փաստացի կատարված աշխատանքների վերա¬բերյալ կազմված հաշվետվությունների հիման վրա: Այս մոտեցումը լիարժեք ապահովագրում է ծրագրի նպատակային իրականացումը: Մարզպետն ընդգծել է նաև, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում Արագածոտնի մարզից ընդգրկված 30 ընտանիքներից 22-ին մարզպետարանը հանձնել է բնակարանների գնման վկայագրեր:

Կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու և նոր բնակելի տներ կառուցելու համար դրամական աջակցությունը նախընտրած քննարկվող 8 ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը լուծելով՝ վերջնականապես կկատարվի Արագածոտնի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված ընտանիքներին բնակարանային փոխհատուցում տրամադրելու մինչ այս պահը պետության կողմից հաստատված պարտավորությունը:

Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին մարզպետը հանձնարարել է սեղմ ժամկետում կազմակերպությանը տրամադրել կառուցման ենթակա բնակելի տների ցանկը, կազմակերպության ներկայացուցիչների և մասնագետների հետ այցելել բնակիչների տները՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և շինարարական աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզպետարանի և ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպության միջև պայմանագրի կնքման, չափագրման աշխատանք¬ների, քարտեզագրման, ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի և ծրագրին առնչվող այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17