Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է գինեգործությամբ զբաղվող «Վան Արդի» ընկերություն

16.05.2020

Համայնքային այցելությունների շրջանակում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող գինեգործությամբ զբաղվող «Վան Արդի» ընկերություն:

Ընկերության սեփականատերը նշել է, որ իրենց գործունեությունը միտված է գինու տուրիզմի զարգացմանը: Այցելուներ ընդունում են ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Զբոսաշրջիկներին գինեգործությանը ծանոթացնելուց բացի նաև անցկացվում են վարպետության դասեր՝ գինի-ուտեստ համադրությունը ներկայացնելու համար: Կազմակերպվում են ջազային համերգներ, բացօթյա կինոդիտում և այլ ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինիները թեև շատ մեծ ծավալներով չեն արտադրում, սակայն հասցրել են արտահանել Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպական մի քանի երկրներ: Նպատակ ունեն արտահանում կազմակերպել նաև Կանադա: Մարզպետը շրջել է արտադրամասում, ծանոթացել արտադրողականությանը և ընթացող աշխատանքներին: Գործարանին կից առկա է 9հա խաղողի այգի, ևս 10հա նոր այգի կհիմնվի առաջիկայում: Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում. կառուցվում է զանգակատուն և կոլորիտին համահունչ ռեստորան:

Քննարկվել են գործարանին հարակից տարածքում փոքրիկ լճակ հիմնելու, գինեգործության և գինու տուրիզմի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34