Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքային այց՝ Ոսկեվազ

15.05.2020

    Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Ոսկեվազ համայնքում գտնվող բանջարեղենի մշակությամբ զբաղվող ջերմատուն: Ջերմատան ընդհանուր մակերեսը 8400մ2 է, որի զգալի հատվածում լոլիկ է աճեցվում, մի մասն էլ առանձնացված է լոբու և պղպեղի համար:

Ջերմատան արտադրանքը սպառվում է հիմնականում տեղական շուկայում: Մարզպետը գործարարի հետ շրջել է ջերմատանը՝ քննարկելով տնտեսվարողի ներկայացրած խնդիրները: Զրուցել են ջերմատան ընդլայնման, ոռոգման համակարգի բարելավման, չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները մշակելի դարձնելու և այլ հարցերի շուրջ:

Մարզպետը հետաքրքրվել է, թե տնտեսվարողն ինչ ծրագրեր է ակնկալում ՀՀ կառավարությունից, որոնք կնպաստեն գործունեության այս տեսակի զարգացմանը և գործարարի հետ քննարկել է վերջինիս առաջարկությունները:

Մարզպետ Դավիթ Գևորգյանը զրուցել է նաև Ոսկեվազ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող բնակիչների հետ: Զրույցի ընթացքում բարձրացվել են կարկտահարության հետևանքով ելակի դաշտերի և պտղատու այգիների վնասման վերաբերյալ հարցեր: Մարզպետը նշել է, որ խնդրին ինքն արդեն ծանոթ է: Ոլորտային պատասխանատուներն արձանագրել են տվյալները և դրանք սահմանված կարգով կներկայացվեն համապատասխան կառույցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42