Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է «Ավալանժ» վարդերի ջերմատուն

14.05.2020

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր այցելել է Ագարակ համայնքում գտնվող «Ավալանժ» վարդերի ջերմատուն:
Մարզպետը, ընկերության ղեկավարության հետ, շրջել է ջերմատան և դրան կից կառույցների տարածքում, ծանոթացել է գործունեությանը և հնարավորություններին:
Ջերմատան ընդհանուր մակերեսը 4.2հա է, այն բաղկացած է 3 առանձնացված հատվածներից: 0.5 հա-ում վարդերն աճեցվում են ավանդական ջերմատնային պայմաններում, 0.7հա-ը՝ գերժամանակակից տեխնոլոգիայով, իսկ 3հա-ը հագեցած է 5-րդ սերնդի նորագույն «Ուլտրա կլիմատ» համակարգով: Սեփականատիրոջ փոխանցմամբ՝ այս մեխանիզմով վարդերի ջերմատունը դեռևս բացառիկ է աշխարհում: Ջերմակարգավորման համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, այն ապահովում է բույսի աճի համար իդեալական ջերմաստիճան, հագեցնում է բույսը անհրաժեշտ բոլոր վիտամիններով և ջրի պահանջված քանակությամբ: Ծաղիկները ջրվում են ֆիլտրացված ջրով:
Ջերմատունն ապահովված է սառանարանային հատվածով, որտեղ հնարավոր է ծաղիկները թարմ պահել մինչև 10 օր:

Վարդերն իրացվում են Հայաստանում, արտադրանքի որոշ քանակություն՝ մոտավոր 20 տոկոսը, արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:
Տնտեսվարողն օգտվել է ՀՀ կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրից»: Ընկերության հիմնադիրը նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ ներգրավել են նպատակային վարկային միջոցներ, ինչը հնարավորություն է տվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ապահովել ձեռնարկության բնականոն աշխատանքը:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը գործարարի հետ քննարկել է նաև գործունեության այս տեսակին առնչվող մի շարք ընթացիկ հարցեր, լսել է առկա խնդիրներն ու առաջարկությունները:
Նշենք, որ այս ծրագիրը ներկայացված է եղել «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14