Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղիկներ և խոնարհում՝ Հայրենական մեծ պատերազմում և Արցախի ազատամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

09.05.2020

     Հայրենական մեծ պատերազմում և Արցախի ազատամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանի, ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ, Աշտարակի քաղաքային զբոսայգում ծաղկեպսակներ են տեղադրել Հաղթանակի հուշակոթողի մոտ, ծաղիկներ են խոնարհել հերոսների սխրանքը հավերժացնող կրակի շուրջ: Այնուհետև այցելել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոց և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին:
     Մատուցվել է հոգեհանգստի կարգ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14