Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներին տրամադրվել են պլանշետներ

07.05.2020

Հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու նպատակով Արագածոտնի մարզին տրամադրված 95 պլանշետները ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է մարզի դպրոցներին:
Արդյունքում Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 270 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը:

Նշենք, որ սարքավորումների բաշխումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին:

Արագածոտնի մարզում մինչ այս պահը ընդհանուր առմամբ բաշխվել է 226 սարքավորում, որոնց միջոցով հեռահար կրթությանը հնարավորություն է ունենում մասնակցել 677 աշակերտ:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36