Նորություններ
Արագածոտնի մարզում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներգրավվելու հարցաթերթիկ
07.05.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը նախաձեռնել է աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ Արագածոտնի մարզում աշխատանք գտնելու հարցում:
Արագածոտնի մարզի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկը:
Հավաքագրված տվյալները ՀՀ Արագածոտնի մարզպետարանը կփոխանցի համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով:
ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ` https ://forms.gle/xLNoa8rQMFijAiqr8