Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
01.05.2020

Հարգելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի սիրելի՛ բնակիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ: Որպես ազգ, որպես պետություն մենք աշխարհին հայտնի ենք մեր աշխատասիրությամբ: Որտեղ էլ հայտնվում է հայ մարդը, աչքի է ընկնում նոր արժեքներ ստեղծելու, կառուցելու, շենացնելու, բարիք արարելու իր շնորհով:
Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու ամենօրյա ջանքի, ամեն մեկիս արդար, նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ Հայաստանն օր-օրի դառնում է ավելի զարգացած, տնտեսապես ավելի կայացած ու հզոր: Ուստի պատահական չէ, որ տնտեսական հեղափոխության հիմնական սկզբունքը աշխատանքն է և աշխատող մարդուն գնահատելը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առթիվ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, նորանոր նվաճումներ և արգասաբեր աշխատանք: