Նորություններ
Արագածոտնի մարզին «Վիվա-ՄՏՍ» ընկերության կողմից նվիրաբերված 50 Xiaomi Redmi սմարթֆոնները մարզպետարանը տրամադրել է մարզի հանրակրթական դպրոցներին
27.04.2020
Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 146 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռահար ուսուցմանը:
COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում «Վիվա-ՄՏՍ» ընկերության կողմից նվիրաբերված 50 Xiaomi Redmi սմարթֆոններն այսօր Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է մարզի դպրոցներին:
Սմարթֆոնների բաշխումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, «Վիվա-ՄՏՍ» ընկերությանը և ծրագրի բոլոր աջակիցներին: