Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ

25.04.2020

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ ՀՀ քաղաքացու օրվա առթիվ:


Քաղաքացու օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր ապրում են մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որտեղ պաշտպանվում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
• Մի երկրում, որտեղ ընտրություններն այլևս չեն կեղծվում, որտեղ չկան արտոնյալներ կամ օրենքից վեր կանգնած մարդիկ:

• Մի երկրում, որի տերը շինարարն է, բժիշկը, ֆերմերը, բանվորը, մանկավարժը, երաժիշտը, պատմաբանը …

• Մի երկրում, որտեղ ծառ կտրելու արատավոր երևույթը փոխարինվել է ծառ տնկելու մշակույթով:

• Մի երկրում, որի իրավագիտակից քաղաքացին նախաձեռնել է անկախ ու անկողմնակալ դատական իշխանություն ունենալու գործընթացը:

• Եվ վերջապես, մի երկրում, որտեղ երկրի տիրոջ իսկ կամքով հիմնահատակ արմատախիլ է արվել կոռուպցիան ու թալանը:
Այսօր տոն է բոլոր նրանց համար, ովքեր պաշտպանել են ՀՀ հպարտ քաղաքացու իրավունքները, պայքարել և նրան են վերադարձրել իրեն պատկանող իշխանությունը: Այսօր տոն է նաև բոլոր նրանց համար, ովքեր թեպետ ֆիզիկապես չէին մասնակցում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, սակայն իրենց մտքում հաղթել էին անարդարությանն ու ապօրինություններին և ողջ հոգով ժողովրդի կողքին էին:
Այսօր տոն է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
Մենք բոլորս պարտավոր ենք հավատարիմ մնալ հեղափոխության սկզբունքներին և իրար սատարենք երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն կերտելու ճանապարհին:

Կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ ՀՀ քաղաքացին, կեցցե՛ ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36