Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2020

Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև:
1915 թվականի ապրիլի 24-ին սեփական հայրենիքում հազարամյակներ ապրած, արարած, բարիք ստեղծած հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետներ, չունի ներում և արդարացում:
Որքան էլ ոճրագործները փորձել են ոչնչացնել մեր մշակույթը, մեր տաղերը, ձեռագրերն ու հոգևոր արժեքները, միևնույն է, հաղթել մեզ չի հաջողվել: Մենք շարունակում ենք ապրել Կոմիտասի երգերով, շարունակում ենք սերունդներ կրթել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի ստեղծագործություններով…
Յուրաքանչյուր հայի սրտում ապրում է նախնիների երազանքը. կրկին վար ու ցանք անել Արարատի ստորոտին, դպրոց ու եկեղեցի կառուցել, ապրել, դհոլ-զուռնա հնչեցնել, որդիներ ծնել պապերի կորսված հայրենիքում:
Եվ որքան էլ պատժից խուսափելու համար ցեղասպանների իրավահաջորդը շարունակի կրել փաստերն ու իրադարձությունները խեղաթյուրելու հանցագործի դասական վարքագիծը, միևնույն է՝ չի հաջողվի հերքել պատմական ճշմարտությունը:
Քաղաքակիրթ աշխարհն այսօր հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին և խստորեն դատապարտում մարդկության նկատմամբ երբևէ կազմակերպված ամենադաժան գործողությունը:


Հ.Գ. Լուսանկարը ԲՀ Ստարա Զագորա նահանգի նահանգապետ Գերգանա Միկովայի հետ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-28 17:16:05