Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը պատվոգրեր է հանձնել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողների

20.04.2020

Մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա առթիվ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողների Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պատվոգրեր է հանձնել:
Մարզպետը շնորհավորել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանին և մարզային ոստիկանության համակարգի աշխատակիցներին և ասել.
- Առնվազն ազնիվ չի լինի չգնահատել այն արդյունքները և այն ամենը, որ մենք ունենք: Շնորհակալ եմ ձեր ամեն օրվա սրտացավ ու հայրենանվեր ծառայության համար: Մենք բոլորս ունենք մի մեծ նպատակ. ունենալ մեր երազանքների հայրենիքը՝ հզոր, ամուր ու ապահով Հայաստանը: Այս գործում ոստիկանության դերն ամենակարևորներից է: Վստահ եմ, որ ներկաներից ոչ մեկ այս նպատակից մի միլիմետր անգամ չի շեղվել:
Վերջին երկու տարվա ընթացքում ձեր ծառայությունը բազմաթիվ անգամ ավելի բարդացել է: Մեր երկրում արտոնյալներ չպետք է լինեն. շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյա ամեն մեկն իր տեղում, իր լիազորությունների մեջ պարտավոր է հարգել օրենքը, հարգել ոստիկանին, հարգել ոստիկանի համազգեստը:
Ես ու մեր թիմը բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը: Ուզում եմ դուք վստահ լինեք, որ բոլոր դժվարությունների դեպքում մենք ձեր կողքին կանգնած ենք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և շնորհակալ եմ բոլորիդ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36