Նորություններ
Կվերանորոգվի Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր 9 կմ երկարությամբ ճանապարհը
20.04.2020

Խորհրդարանն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ։
Այս ցանկում է նաև Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն և Վերին Բազմաբերդ գյուղերն ընդգրկող Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ընդհանուր 9 կմ երկարությամբ ճանապարհը:
Ճանապարհի նախագիծը պատրաստ է‚ ներկայացված է փորձաքննության։ Առաջիկայում (փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո) կհայտարարվի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթը։