Նորություններ
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ԾՐԱԳԻՐ
19.04.2020

Ամբողջությամբ կվճարվեն պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի ավարտական կուրսում գտնվող այն ուսանողների կիսամյակի ուսման վարձերը, որոնք ունեցել են 90 և ավելի ՄՈԳ: Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Եթե ավարտող ուսանողը վարձը վճարել է ուսանողական վարկի միջոցով՝ գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։
• 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75%-ով։
• Կպարզեցվի ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։
• 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5%-ով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4%-ով։
Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/171792282843844/posts/3022406444449066/?d=n