Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրավաբան.net-ի հետ ՀՀ Արագածոտնի մարզպետը զրուցել է մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի, սոցիալական խնդիրների և այլ հարցերի շուրջ

17.04.2020

«…Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ նշեց, որ ամենօրյա տվյալների հրապարակում չեն իրականացնում՝ խուսափելու համար ավելորդ խուճապային իրավիճակից․ «Մարզում ունեցել ենք 27 թեստի դրական պատասխան, և այս ընթացքում նրանցից 7-ը առողջացել են։ Ապրիլի 16-ի դրությամբ ակտիվ դեպքերը 20-ն են»։
Նա տեղեկացնում է, որ ինքնամեկուսացած քաղաքացիների հետ ամենօրյա կապի մեջ են, և եթե նրանցից մեկը փոխի իր մեկուսացման վայրը, ապա նրանք դրա մասին անպայման կտեղեկանան։


Ինչ վերաբերում է պարետի որոշմամբ որոշ տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերացմանը՝ Դավիթ Գևորգյանը նշեց, որ կլինեն տնտեսվարողներ, որոնք կսկսեն իրենց գործունեությունը։
Առաջին հերթին խոսքը վերաբերում է շինարարական կազմակերպություններին․ «Շուտով կմեկնարկեն, հատկապես ճանապարհաշինության հետ կապված ծրագրերի թերությունների վերացման աշխատանքները, քանի որ կան կազմակերպություններ որոնք պարտավորվել էին վերացնել թերությունները, և քանի որ հանվել են իրենց մասով սահմանափակումները, նրանք արդեն կսկսեն կատարել այդ աշխատանքները։ Մենք գործատուների հետ միասին պետք է ապահովենք բոլոր անհրաժեշտ կանոնները՝ սոցիալական հեռավորություն, պաշտպանիչ միջոցների օգտագործում և այլն»։


Արագածոտնի մարզպետի խոսքով, իրենց գործողությունները շարունակվել են այս ողջ ընթացքում նաև այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց աշխատանքը թույլատրվել է՝ սուպերմարկետների, մթերային խանութների․ «Շատ հաճախ քաղաքացիները բողոքում են, որ շատ տեղերում չեն պահվում բոլոր կանոնները։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուրիցս է կախված այդ կանոնների պահպանումը։ կառավարությունը անդադար ամեն տեղ լինել չի կարող և պետք է ամեն մեկն ինքը զգա այդ պատասխանատվությունը և, ի ուրախություն մեզ բոլորիս, կարող եմ ասել, որ մեր մարզում շատ բարձր եմ գնահատում սեփական պատասխանատվության մակարդակը»,-նշեց Դավիթ Գևորգյանը։


Մարզում հիմնական խնդիրները նույնն են, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սոցիալական խնդիրները միշտ եղել են․ «Այս փուլում հատկապես խնդիր ունենք իրարից տարանջատելու առաջին հերթին կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդրները մինչև այդ եղած խնդիրներից։ Հիմա չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ դիմումների, նամակների, օգնության խնդրանքների հոսքը տասնապատկվել է և պարզ է, որ մեր ռեսուրսները սահմանափակ են, այդ պատճառով առաջնահերթություն տալիս ենք հենց վիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին»։
Հեռավար կրթության հետ կապված խնդիրների լուծման համար մարզին մինչ այս պահը տրամադրվել է 81 սարք՝ 53 համակարգիչ, 14 նոթբուք, 9 հեռախոս և 5 պլանշետ, բայց առաջիկայում որոշակի խմբաքանակ ևս կտրամադրվի...»:


Հ.Գ. Մեր վարակվածներից ևս 2-ն առողջացել են. արդյունքում ունենք առողջացման 9 դեպք:

ԱՂԲՅՈՒՐ՝ https://iravaban.net/267859.html
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36