Նորություններ
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԾՐԱԳԻՐԸ
16.04.2020

2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով։
• Աջակցության 70%-ը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով,
• 30%-ը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար։ Եթե շահառուն էլեկտրաէներգիայի ցանցի բաժանորդ չի հանդիսանում, ապա գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով։
• Էլեկտրական էներգիայի դիմաց վճարի գումարը փոխանցվելու է մատակարարող ընկերությանը։ Եթե քաղաքացին ունի պարտք, կմարվի պարտքը, եթե պարտք առկա չէ, ապա գումարը կձևակերպվի որպես կանխավճար։
ԱՂԲՅՈՒՐԸ՝ https://www.facebook.com/…/a.46540497014…/3014705485219162/…