Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհավորել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ
16.04.2020

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
Անգնահատելի է այն ծավալուն աշխատանքը, որը պատվով կատարում են ոստիկանության ծառայողները քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Առանձնակի երախտապարտ եմ հատկապես այս օրերին իրականացվող անձնվեր ծառայության համար:
Ոստիկանության համակարգի սիրելի՛ ծառայողներ, մաղթում եմ հաջողություններ ձեզ վստահված պատասխանատու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»: