Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը եզդի ժողովրդի Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ
15.04.2020

Այսօր մեր բարեկամ եզդի ժողովուրդը նշում է Նոր տարին` Մալաքե Թաուսի տոնը:
Թանկագի՛ն եզդի քույրեր ու եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ եզդիական համայնքին ազգային խորհրդանշական տոնի առթիվ: Մաղթում եմ, որ այս տարին լինի առողջության, երջանկության, ընտանեկան անդորրի և ուրախության տարի:
Հայ և եզդի ժողովուրդների եղբայրության, միմյանց նկատմամբ սրտացավության, հոգատարության վկայությունը ես ամեն օր տեսնում եմ Արագածոտնի մարզում:
Վստահաբար կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք ապրել միմյանց սատարելով և իրար նկատմամբ հարգանքով:
Շնորհավոր Չարշամա սարե սալե: