Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն արդեն գործում է

14.04.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք ՀՀ կառավարությունը աջակցություն է տրամադրում կորոնավիրուսի հետևանքով սոցիալապես անբարենպաստ իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ սոցիալական ապահովության ծառայության
առցանց դիմումների համակարգն արդեն գործում է:

Մուտք գործեք https://dimum.ssa.am/ կայք և ընտրեք ծրագիրը:

Աջակցության 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերին համապատասխանելու դեպքում՝ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ բաժնում մուտքագրե՛ք Ձեր տվյալները և հետևե՛ք համակարգի հրահանգներին:

Աջակցության 8-րդ և 9-րդ ծրագրերի համար՝ ԴԻՄՈՒՄԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ բաժնում լրացրե՛ք Ձեր տվյալները և հետևե՛ք համակարգի հրահանգներին:

Յուրաքանչյուր ծրագրի մանրամասն նկարագիրը հասանելի է նշված կայքի՝ ծրագրի համարը պարունակող պատուհանում:

Երեկվանից աջակցության դիմում են ներկայացրել տասնյակ հազարավոր քաղաքացիներ (ավելի քան 46.000 անձ): Հաշվի առնելով համակարգի գերծանրաբեռնվածությունը՝ աջակցության 8-րդ և 9-րդ ծրագրերին ակնհայտ համապատասխանելու, սակայն դիմումի մերժում ստանալու դեպքում՝ Ձեր տվյալները կրկին ստուգեք վաղը:


Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011֊300֊114 թեժ գծի հեռախոսահամարին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36