Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում

13.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում:

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

✅ Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

✅ Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

✅ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։

 

ԱՅԲՅՈՒՐԸ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-28 17:16:05