Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
07.04.2020

«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է: Այս օրն իր մեջ կրում է կնոջը տրված բացառիկ շնորհի՝ նոր կյանք արարելու խորհուրդը:
Թանկագի՛ն մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Խոնարհվում եմ ձեր սրտի անսահման բարության, սիրո և հոգատարության առջև: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, սիրված ու շրջապատված լինեք ձեր զավակների ջերմությամբ: