Նորություններ
Արագածոտնի մարզպետարանը հավաքագրում է կամավորներ:
20.03.2020

Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ:
Խնդրում ենք aragatsotn.press@gmail.com էլ. հասցեին կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները.
✅անուն, ազգանուն, տարիք
✅հեռախոսի համար, համայնք
✅մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)
Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:
Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:
Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել 0232-3-24-64 հեռախոսահամարով և գրանցվել: