Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիմումները, բողոքները և հարցումներն ընդունվելու են միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

19.03.2020

Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով ՀՀ Արագածոտնի մարզպետարանում (նաև Երևանի քաղաքապետարանում, մյուս մարզպետարաններում) այսօրվանից քաղաքացիների դիմումները, բողոքները և հարցումներն ընդունվելու են միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։
Կարևորելով հանրության անվտանգությունը՝ հորդորում ենք.

Չայցելե՛լ պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել նշված էլեկտրոնային գործիքից: Հնարավորինս սահմանափակե՛լ մարզպետարան այցելությունները (այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում):
Կրկին պարզաբանում ենք, որ

Մարզպետարան (այլ պետական մարմիններ) դիմումներ, բողոքներ, հարցումներ կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով` https://e-request.am/hy/ (Հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը և պատասխանը կուղարկվի Ձեր նշած էլեկտրոնային փոստին:
Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:)
 

Արագածոտնի մարզպետարանի ստորաբաժանումների հեռախոսահամարները ➡️http://aragatsotn.mtad.am/structure/

Մարզի համայնքապետարանների հեռախոսահամարներին և էլեկտրոնային փոստի հասցեներին ծանոթանալու համար անցեք կից ներկայացվող հղումով և ընտրեք համայնքը ➡️http://aragatsotn.mtad.am/community-leader-council/

Կոչ ենք անում խստիվ պահպանել արտակարգ դրության կանոնները, հետևել ՀՀ կառավարության ցուցումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34