Նորություններ
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից
01.03.2020

Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում:
Կորոնավիրուսի ախտանշաններն են՝ տենդ, հազ, դժվար շնչառություն: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը 14 օր է:
Վիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ է.
• Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային վիճակը,
• Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհրաժեշտության դեպքում օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ(դիմակներ),
• Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,
• Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
• Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի:
Ախտանշանների և լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010 55 06 01 կամ 8003 հեռախոսահամարներով: