Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանի գնման վկայագրեր՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

27.02.2020


Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի ևս 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում Արագածոտնի մարզից ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 22-ին մարզպետարանը հանձնել է վկայագրերը, 8 ընտանիք նախընտրել է դրամական փոխհատուցում ստանալ՝ կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու համար: Շահառու ճանաչված ընտանիքներից 6-ն արդեն իսկ ձեռք են բերել բնակարաններ:

Մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները ակտիվ աշխատանքներ են իրականացնում մյուս ընտանիքների համար ևս հնարավորինս շուտ բնակարաններ գտնելու, դրանց վիճակը գնահատելու և գնման գործընթացում աջակցելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում բնակիչներն ասացին, որ իրենց համար այս օրը բավականին երկար էր սպասված, երբ վերջապես կկարողանան իրենց սեփական տունն ունենալ ու շենացնել այն:

ՀՀ կառավարությունը այս ծրագրով ամբողջությամբ կատարում է Արագածոտնի մարզի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված ընտանիքներին բնակարանային փոխհատուցում տրամադրելու մինչ այս պահը պետության կողմից հաստատված պարտավորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36