Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օծվեց Աշտարակի վերանորոգված Սուրբ Մարիանե եկեղեցին

22.02.2020

Փետրվարի 22-ին, Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում տեղի ունեցավ Սուրբ Մարիանե եկեղեցու վերաբացման և վերաօծման արարողությունը: Օծումը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ և Արագածոտնի թեմի հոգևոր դասի աջակցությամբ:

Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, պատգամավորներ, մարզային կառույցների, մարզի համայնքների ղեկավարներ և այլ պատվավոր հյուրեր:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին՝ Արագածոտնի թեմի ատենապետ տիար Գրիգոր Մովսիսյանի և իր ընտանիքի հովանավորությամբ:
Բարերարներ Գրիգոր Մովսիսյանը և Նաիրա Կարապետյանը եկեղեցաշինության և աստվածահաճո գործունեության համար Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեցին Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով:

Եկեղեցական արարողության ավարտին Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տան և Ոսկեվազի մշակույթի տան պարային ու երաժշտական խմբերի մասնակցությամբ Սուրբ Մարիանե եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36