Նորություններ
Կայացել է քաղաքացիների ընդունելություն
14.02.2020
Քաղաքացիների ընդունելության շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հանդիպել է մարզի 23 բնակչի հետ:
Մարզպետը լսել է սեփականության իրավունքի, բնակարանային խնդիրների, աշխատանքային, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների վերաբերյալ բնակիչների հարցերը:
Խնդիրների մի մասը ընդունելության ժամանակ լուծում են ստացել, իսկ լրացուցիչ ուսումանսիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին մարզի ղեկավարի կողմից հանձնարարականներ են տրվել:
Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ուրբաթ օրերին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել Արագածոտնի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնում: