Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սպանդանոցներ հիմնելու վերաբերյալ մեթոդական օգնություն, խորհրդատվություն, ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Արագածոտնի մարզպետարան

12.02.2020

Արագածոտնի մարզում սպանդանոցներ հիմնելու համար ներդրում կատարել ցանկացողները, գործարարները, ֆերմերները և սպանդանոցներ կառուցելու մտադրություն ունեցող բոլոր անձիք մեթոդական օգնություն, խորհրդատվություն, ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող են դիմել մարզի համայնքների ղեկավարներին և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն / 0232-3-30-25/:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը պատրաստակամ է բոլորին տրամադրել անհրաժեշտ իրավական և տեխնոլոգիական օգնություն, աջակցել սպանդանոցի վայրի ընտրության, շենք-շինությունների ձեռքբերման, փաստաթղթերի կազմման և կազմակերպչական այլ հարցերում:
Մարզպետարանը խրախուսում է մարզի համայնքներում սպանդանոցային ցանցի հիմնումը, ինչը հնարավարություն կտա անասնապահներին բնակավայրին առավել մոտ և մատչելի պայմաններում իրականացնել մորթը, մատակարարել առողջ և անվտանգ մսամթերք:

Ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /0232-3-30-25/ և ՍԱՊՏ Արագածոտնի մարզային կենտրոն / 077-07-77-62 /: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24