Նորություններ
Սպանդանոցներ հիմնելու վերաբերյալ մեթոդական օգնություն, խորհրդատվություն, ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Արագածոտնի մարզպետարան
12.02.2020

Արագածոտնի մարզում սպանդանոցներ հիմնելու համար ներդրում կատարել ցանկացողները, գործարարները, ֆերմերները և սպանդանոցներ կառուցելու մտադրություն ունեցող բոլոր անձիք մեթոդական օգնություն, խորհրդատվություն, ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող են դիմել մարզի համայնքների ղեկավարներին և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն / 0232-3-30-25/:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը պատրաստակամ է բոլորին տրամադրել անհրաժեշտ իրավական և տեխնոլոգիական օգնություն, աջակցել սպանդանոցի վայրի ընտրության, շենք-շինությունների ձեռքբերման, փաստաթղթերի կազմման և կազմակերպչական այլ հարցերում:
Մարզպետարանը խրախուսում է մարզի համայնքներում սպանդանոցային ցանցի հիմնումը, ինչը հնարավարություն կտա անասնապահներին բնակավայրին առավել մոտ և մատչելի պայմաններում իրականացնել մորթը, մատակարարել առողջ և անվտանգ մսամթերք:
Ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /0232-3-30-25/ և ՍԱՊՏ Արագածոտնի մարզային կենտրոն / 077-07-77-62 /: