Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.02.2020

Հայաստանի Ամերիկյան համալսարանը առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի "Կարո Մեղրիկյան" աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը "Գոյամարտ" համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է պարտադիր ժամկետային զինծառայողների, վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություններ Երևանում և ՀՀ մարզերում։
Հետազոտության արդյունքում, ըստ անհրաժեշտության, կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք։
Ակնաբուժական հետազոտությունները կանցկացվեն ՀՀ Արագածոտնի մարզում հետևյալ ժամանակացույցով՝
• 2020թ. փետրվարի 17-18 Աշտարակի ԲԿ
• 2020թ. փետրվարի 19-20 Թալին ԲԿ
• 2020թ. փետրվարի 21-22 Ապարանի ԲԿ
Հերթագրման համար զանգահարել՝ 055050325 և 055050197 հեռախոսահամարներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01