Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է միջգերատեսչական քննարկում

04.02.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած միջգերատեսչական քննարկմանը: Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկվել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին: Անդրադարձել է կատարվել նաև սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին: Ներկայացվել են ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում ներգրավելու և իրազեկելու աշխատանքների ընթացքը: Մասնավորապես՝ մարզերում սպանդանոցների հասանելիության քանակական պատկերը, յուրաքանչյուր տարածաշրջանում նմանօրինակ ենթակառուցվածքների կարիքների գնահատման հաշվարկները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35