Նորություններ
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է ՄԱԶԾ «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը
01.02.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների և բազմաբնակարան շենքեր ունեցող համայնքների ղեկավարների հետ քննարկել է ՄԱԶԾ «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է մարզերում շուրջ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որով կկատարվի բազմաբնակարան շենքերի արտաքին պատերի և հարթ տանիքի ամբողջական ջերմամեկուսացում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Արդյունքում 50-60%-ով կկրճատվի բնակիչների գազի և էլեկտրականության ծախսերը:
Սուբվենցիոն ծրագրերի միջոցով ծրագիրը կյանքի կոչելու դեպքում՝ ֆինանսավորման զգալի մասը /մոտ 60%/ համաֆինանսավորում է կառավարությունը, 25%-ը՝ ՄԱԶԾ-ն: Էականորեն նվազում է համայնքի ներդրումը՝ կազմելով 15%:
Քննարկման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համագործակցել մարզի 4 համայնքների ընդհանուր 16 բազմաբնակարան շենք ծրագրում ընդգրկելու համար: