Նորություններ
Արագածոտնի մարզպետարանում կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն
31.01.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի համաձայն այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության գրանցված 22 քաղաքացիները մարզպետ Դավիթ Գևորգյանին ներկայացրել են հողային օրենսդրությանը, սեփականության իրավունքին, վարկային, գյուղատնտեսության, աշխատանքային, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական բնույթի այլ հարցեր: Քննարկվել են նաև ՏՏ ոլորտին և համայնքային զարգացմանն առնչվող հարցեր:
Բարձրացված խնդիրների մի մասը լուծվել է անմիջապես ընդունելության ժամանակ: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարվել է համակողմանի քննարկել լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը, օրենսդրության շրջանակներում աջակցել դրանց լուծմանը և սեղմ ժամկետում զեկուցել արդյունքների մասին:
Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ուրբաթ օրերին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել Արագածոտնի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնում: