Տպել
Նորություններ
Տեղի է ունեցել Արագածոտնի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ
24.01.2020
Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Արագածոտնի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արագածոտնի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Դավիթ Գևորգյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածինի կայազորի Աշտարակի բաժանմունքի պետ Արտակ Գրիգորյանը:
Քննարկման է դրվել տարկետման, ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը, որոնք ուսումնասիրվել են հանձնաժողովի անդամների կողմից և կազմվել են համապատասխան արձանագրություններ: Քննարկվել են նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերով ծառայության անցնելու ցանկություն հայտնող պատանիների վերաբերյալ մի շարք հարցեր:
Ամփոփվել է նաև ձմեռային զորակոչի ընթացքը: Ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները՝ զեկուցվել է, որ Արագածոտնի մարզը պատվով կատարել է զորահավաքային առաջադրանքները: