Նորություններ
Աշխատանքային այց՝ սպանդանոցներ կառուցելու հարցով
24.01.2020
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ այսօր այցելել է Ապարան խոշորացված համայնքում գտնվող սպանդանոց:
Ծանոթանալով սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին՝ քննարկվել են դրա արդիականացման և վերագործարկման հարցերը:
Սպանդանոցը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, մորթն իրականացնելու համար շենքային և գույքային պայմանները գնահատվում են բավարար: Առկա են որոշ կազմակերպչական խնդիրներ, որոնք կարճ ժամանակահատվածում կլուծվեն և սպանդանոցը կսկսի շահագործվել:
Այցի ընթացքում մարզպետը և ոլորտային պատասխանատուները հանդիպել են մեկ այլ սպանդանոց հիմնել ցանկացող գործարարի հետ:
Սպանդանոցը հիմնելու համար առկա է շինություն, որը չափորոշիչներին ամբողջապես համապատասխանելու համար անհրաժեշտ է վերանորոգել և վերազինել:
Գործարարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել մանրամասն քննարկում իրականացնել մարզպետարանում՝ ոլորտային մասնագետների մասնակցությամբ, որից հետո անցնել շինարարական աշխատանքներին:
Տեղեկացնում ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ՀՀ #Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանում կհանդիպի մարզում սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող անձանց հետ:
Հանդիպման օրը և ժամը կհայտնենք լրացուցիչ: