Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմին

16.01.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Արմեն Գրիգորյանին և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմին:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը մարզպետ Դավիթ Գևորգյանին և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ, փոխգնդապետ Դմիտրի Պետրոսյանին:
Մարզպետը բարձր գնահատելով և կարևորելով փրկարարի դերը բնակչության անվտանգության ապահովման գործում՝ շնորհավորել է Դմիտրի Պետրոսյանին աշխատանքային առաջխաղացման համար և մաղթել է անփորձանք ու արդյունավետ ծառայություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մարզպետարանի և մարզային փրկարարական վարչության արդյունավետ համագործակցության, տեխնիկական հագեցվածության, բնակչության պաշտպանության և ոլորտային մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34