Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանն իրականացնում է կադրերի բազայի համալրում

09.01.2020

Կադրերի բազայում կարող են գրանցվել մարզպետարանում և դրան ենթակա կազմակերպություններում աշխատել ցանկացող, ստորև թվարկված մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձիք:
• ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, հանրային ֆինանսների կառավարում, աուդիտ, տնտեսագիտություն, կառավարում, մարքեթինգ, զբոսաշրջություն,
• ճանապարհաշինություն, ճարտարապետաշինություն, քաղաքաշինություն, տրանսպորտ,
• գյուղատնտեսություն, բնապահպանություն, հողաշինություն, հողօգտագործում,
• հանրային կառավարում, տեղական ինքնակառավարում,
• կրթության կառավարում, սպորտ, մշակույթ կամ հարակից մասնագիտությունների գծով,
• առողջապահություն, սոցիալական աշխատանք, հոգեբանություն, մանկավարժություն, սոցիոլոգիա,
• իրավագիտություն, մարդկային ռեսուրսների կառավարում, լրագրություն, բանասիրություն, քաղաքագիտություն, քաղաքական PR, օտար լեզուներ:

Հետաքրքրված ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV` անձնական տվյալներ, կրթության, աշխատանքային ստաժի, բնակության վայրի վերաբերյալ տեղեկատվություն և դրանք հավաստող փաստաթղթերը՝ դիպլոմի, հավաստագրի, անձնագրի և այլ փաստաթղթերի պատճենները) և մոտիվացիոն_նամակ (1 էջի սահմանում) ուղարկել aragatsotn@mta.gov.am էլ. հասցեին կամ առձեռն ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հեռ. /+374 232/ 35383):
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-17:00:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24