Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
31.12.2019

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Նոր տարին հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է: Լինելով ընտանեկան տոն՝ այն համախմբում է հեռու և մոտիկ ազգականներին, ընկերներին, հարազատներին, սիրելիներին:
Անցնող 2019 թվականը լի էր հաջողություններով ու բարեփոխումներով: Բազմաթիվ ծրագրեր հասցրեցինք կյանքի կոչել այս տարում և այսօր մենք շնորհակալությամբ ճանապարհում ենք տարին՝ մեզ մոտ պահելով նրա տված ձեռքբերումները:
Տարեմուտի շեմին բոլորին մաղթում եմ առողջություն, սեր ու երջանկություն: Բարօրություն, մանկան զրնգուն ճիչ ու ծիծաղ եմ կամենում բոլորի ընտանիքներին:
Ցանկանում եմ, որ 2020 թվականը մեր երկրի ու ժողովրդի համար լինի խաղաղության, նոր ձեռքբերումների տարի:
Թո՜ղ իրականանան բոլոր բարի ցանկությունները, իղձերն ու սպասումները: