Նորություններ
2019 թվականի ընթացքում Արագածոտնի մարզի համայնքների սեփական եկամուտների արդյունքների ամփոփում
30.12.2019

2019 թվականի ընթացքում Արագածոտնի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 104.7 տոկոսով: Պլանավորված 1միլիարդ 540 միլիոնի դիմաց փաստացի հավաքագրվել է 1միլիարդ 617միլիոն 400 հազար դրամ:
Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների աճը կազմում է 12.5% կամ 317 միլիոն դրամ:
Հավաքագրված միջոցներով հնարավոր կլինի համայնքներում առավել շատ սուբվենցիոն ծրագրեր իրականացնել: Դրանք ծառայելու են տվյալ համայնքի զարգացմանը:
Հարկերից գոյացած յուրաքանչյուր լումա ծախսվելու է բացառապես համայնքի խնդիրները լուծելու համար: