Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր տարին՝ նոր բնակարաններում

27.12.2019

2020 թվականին Արագածոտի մարզի 9 ընտանիք բնակարանամուտ կտոնի:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը բնակարանի գնման վկայագրեր է հանձնել Արագածոտնի մարզի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 9 ընտանիքների:
Շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված 9 ընտանիքներից 6-ը Ծաղկահովիտ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից են, 2-ը՝ Ապարան խոշորացված համայնքի Կայք և Լուսագյուղ բնակավայրերից, իսկ 1 ընտանիք՝ Մելիքգյուղից:
Պետական աջակցության ծրագրով Արագածոտնի մարզի 30 ընտանիքի տրամադրվելու է ԲԳՎ կամ գումար՝ բնակարան ձեռք բերելու կամ բարեկարգելու համար:
Նշենք, որ 2019 թվականի ընթացքում 15 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագրեր, ևս 15 ընտանիքի վկայագրեր կհանձնվի 2020 թվականի ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36