Նորություններ
Տեղի է ունենալու ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի տարեվերջյան նիստը
23.12.2019

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայանալու է մարզխորհդի նիստ հետևյալ օրակարգով՝
1. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերջնական ցուցանիշների մասին /զեկ. մարզպետի խորհրդական Վ. Բարխուդարյան/:
2. 10 հազար և ավել բնակչություն ունեցող համայնքներում ավագանու նիստերի առցանց հեռարձակումների կազմակերպման տարեկան արդյունքների մասին /զեկ. ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյան/:
3. Մարզի համայնքապետարաններում չվճարված արձակուրդների մասին /զեկ. ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյան/:
4. Համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի, դրանց կատարման ժամկետների, որակի և համապատասխան հանձնաժողովի եզրակացությունների մասին (զեկուցող` մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյան):
5. ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ամփոփիչ խոսքն ու շնորհավորանքը՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
6. Հայտարարություններ՝
- ԱԻՆ ՄՓ վարչություն պետի ժ/պ Դ. Պետրոսյան