Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանը կարևորում է աշակերտների ֆիզիկական դաստիարակությունը. նոր մարզագույք՝ հանրակրթական դպրոցներին

23.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության արդյունքում Արագածոտնի մարզի 19 դպրոց համալրվել է մարզական գույքով:
Դպրոցներին տրամադրվել են մարզական ներքնակ, պտտաձող, մագլցման մարմնամարզական պարան, բարձրացատկի կանգնակներ և ձող, շվեդական պատ, մարմնամարզական կամրջակ և այլն:
Դպրոցների ցանկը՝
1. Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց
2. Օշականի միջնակարգ դպրոց
3. Կարբիի միջնակարգ դպրոց
4. Ոսկեվազի միջնակարգ դպրոց
5. Բյուրականի միջնակարգ դպրոց
6. Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց
7. Կոշի միջնակարգ դպրոց
8. Օհանավանի միջնակարգ դպրոց
9. Ուջանի միջնակարգ դպրոց
10. Փարպիի միջնակարգ դպրոց
11. Աշտարակի  թիվ 5 ավագ դպրոց
12. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց
13. Ապարանի թիվ 1 հիմնական դպրոց
14. Ապարանի ավագ դպրոց
15. Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոց
16. Թալինի թիվ 1 հիմնական դպրոց
17. Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
18. Մաստարայի միջնակարգ դպրոց
19. Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոց

Այսուհետ նոր մարզագույքով կահավորված դահլիճներում էլ ավելի արդյունավետ կկազմակերպվեն ֆիզկուլտուրայի դասաժամերը:
Ծրագիրը շարունակական է լինելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51