Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դավիթ Գևորգյանը՝ տարվա լավագույն մարզպետ

20.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը լավագույնն է ճանաչվել «Տարվա մարզպետ» անվանակարգում:
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական տեղեկատվական կենտրոնը ամփոփել է լրատվական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից իրականացված մշտադիտարկման և հարցումների արդյունքները, որով որոշվել են 2019 թվականի լավագույն պետական, քաղաքական, հասարակական գործիչները, բժիշկները և լավագույն ապարնքանիշերը:
Հանրապետության ողջ տարածքում կատարված հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ճանաչվել է ամենապատրաստակամ ու նվիրված, նոր մտքերի ու գաղափարների կրող մարզպետ:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Տարվա մարզպետ» անվանակարգում հաղթող ճանաչվելու առթիվ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին հանձնվել է «Որակի նշան» մրցանակը:
«Տարվա մարզպետ» մրցանակի հարցումներին մասնակցել են բոլոր մարզերի բնակիչները, տարբեր ոլորտների մասնագետներ և կազմակերպություններ:
Նշենք նաև, որ «Տարվա քաղաքային համայնքի ղեկավար» անվանակարգում էլ լավագույնն է ճանաչվել Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51