Նորություններ
1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի
07.12.2019

Խոնարհվում եմ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջև, զորակցությունս եմ հայտնում նրանց ընտանիքներին ու մերձավորներին: Հայ ժողովրդի հիշողությունից անհնար է ջնջել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի դրվագները, որով Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության կյանքը երկփեղկվեց: ՀՀ կառավարությունը հանձն է առել նրանց սերունդների համար ապահովել կյանքի բարեկեցիկ պայմաններ: Այդ մասին են վկայում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու և երկրաշարժը վերապրած համայնքներին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը:
Զոհերի հիշատակին խոնարհումով՝ Դավիթ Գևորգյան