Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել է 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

06.12.2019

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արագածոտնի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել 2019-2025թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկում, որը վարել է մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը:
Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում:
ՀՏԶՌ նպատական է ապահովել Հայաստանի բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում:
Փաստաթղթի նախնական ամփոփ տարբերակում հատկապես կարևորվել են սմարթ մասնագիտացման առաջնահերթ ոլորտները, որոնք կարող են լինել հեռանկարային և նպաստել երկրի զարգացմանը։ Առաջնահերթությունների շարքում դասվել են առաջադեմ, կայուն գյուղատնտեսության զարգացումը, նոր սնունդը, քաղցրահամ ջրերի կառավարումը, կայուն հանքարդյունաբերությունը, զարգացած արդյունաբերությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նոր կրթությունը, նոր սոցիալական ծառայությունները և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-15 17:59:49