Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 31 համայնքներում իրականացվում է 56 սուբվենցիոն ծրագիր

26.11.2019

2019 թվականի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն-ՀՀ Արագածոտնի մարզպետարան-համայնքներ սերտ համագործակցության արդյունքում Արագածոտնի մարզում իրականացվում է 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքի 56 սուբվենցիոն ծրագիր, որոնք իրականացվում են մարզի 31 համայնքներում:
Ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 855,6 մլն դրամ, իսկ 820,8մլն դրամ կազմել է համայնքների համաֆինանսավորումը:
- Սուբվենցիոն ծրագրերը ներառում են.
ասֆալտապատման 17 ծրագիր /39 կմ/, 665,4 մլն դրամ ընդհանուր արժեքով
-ջրամատակարարման և ջրահեռացման 6 ծրագիր՝ 201 մլն դրամ ընդհանուր արժեքով
-ոռոգման համակարգի կառուցման և նորոգման 3 ծրագիր՝ 200 մլն դրամ ընդհանուր արժեքով
- գազաֆիկացման 3 ծրագիր՝ 155 մլն դրամ ընդհանուր արժեքով
-էներգախնայող համակարգերի և փողոցներիգիշերային լուսավորության համակարգի կառուցման 14 ծրագիր՝ /նորոգում՝ 262 մլն դրամ ընդհանուր արժեքով
- մանկապարտեզի կառուցման 1 ծրագիր՝ 87 մլն դրամ ընդհանուր արժեքով
- հանրային շենքերի կառուցման, նորոգման և այլ 8 ծրագիր՝ 185 մլն դրամ ընդհանուր արժեքով
-այգիների, պուրակների բարեկարգման 4 ծրագիր՝ 132 մլն դրամ ընդհանուր արժեքով:
28 ծրագրով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են:
Նախորդ տարվա համեմատ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրին մասնակից համայնքների թիվն աճել է 15-ով, ծրագրերի թիվը՝ 33-ով, իսկ ֆինանսավորումը՝ 1.3 միլիարդ դրամով:

Արագածոտնի մարզի համայնքային սուբվենցիոն ծրագրերի մասին պատմող Հանրային հեռուստատեսության անդրադարձը դիտել այստեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35