Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուլղարացի հյուրերը ծանոթացան Բյուրականի աստղադիտարանի գործունեությանը

13.11.2019

Հայազգի գիտնականները աշխարհում բարձր են պահել Հայաստանի անունը՝ որպես գիտական հայտնագործությունների կենտրոն:
Բուլղարացի հյուրերին Արագածոտնի մարզին ծանոթացնելիս չշրջանցվեց Բյուրականի աշխարհահռչակ աստղադիտարանը, որն իր տեսակով եզակի է տարածաշրջանում:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը Ստարա Զագորայի պատվիրակության հետ այցելեց աստղագետ-աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ապա նահանգապետը ծանոթացավ աստղադիտարանի գործունեությանը, հանրաճանաչ խոշոր աստղադիտակներին:
Գերգանա Միկովան իր հիացմունքն արտահայտեց հայ գիտական մտքի, գիտության և կրթության ոլորտում հայ հանճարների նվաճումների վերաբերյալ: Նա նշեց,որ այս ոլորտում համագործակցությունն իրեն անչափ հետաքրքրել է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14