Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը և նահանգապետ Գերգանա Միկովան այցելեցին Արշակունիների թագավորական դամբարան

13.11.2019

Բուլղարիայի Հանրապետության Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովայի և նահանգապետի տեղակալ Դիմիտր Դրաչեվի հետ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ Արագածոտնի մարզում կատարած շրջայցի առաջին կանգառը Աղձք համայնքում գտնվող Արշակունիների թագավորական դամբարանն էր: Դամբարանը Հայաստանի Հանրապետությունում պահպանված միակ թագավորական գերեզմանոցն է, ուր ամփոփված են եղել հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։
Նահանգապետ Միկովան նշեց, որ մասամբ ծանոթ է հայոց պատմությանը և բացառիկ համարեց հայ ժողովրդի՝ իր մշակույթին ու արմատներին նվիրումը, ինչի վկայությունն է 4-րդ դարից պահպանված այս արքայական դամբարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:46:36