Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստարա Զագորայի պատվիրակության անդամներն այցելեցին Ամբերդ

13.11.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Բուլղարիայի պատվիրակությանն ուղեկցել է Կամսարական իշխանների կողմից 7-րդ դարում կառուցված Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք-ամրոց:
Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան բազմիցս լսել էր Հայաստանի հոգևոր հարուստ ժառանգության մասին, սակայն առիթ չէր ունեցել այցելելու և տեղում ծանոթանալու մեր պատմամշակութային արժեքներին:
Հյուրերը շրջեցին Ամբերդի տարածքում, դիտեցին կիկլոպյան շինությունների մնացորդները, լսեցին դրանց մասին պատմական մանրամասներ:
Օրն ամփոփվեց Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելությամբ: Այս եկեղեցին կրում է 11-րդ դարի հայ ճարտարապետության դրոշմը, որով էլ գրավեց պատվիրակության անդամներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14