Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Սասնաշեն համայնքում կայացավ Սուրբ Վարդան եկեղեցու օծման արարողությունը

12.11.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր Վերին Սասնաշեն համայնքում ներկա է գտնվել Սուրբ Վարդան եկեղեցու օծման արարողությանը:
Սրբազան արարողությունը կատարվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից:
Եկեղեցին կառուցել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Սարկիսյան եղբայրները: Նրանց նախնիները մշեցիներ են, գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ եկել և բնակություն են հաստատել Վերին Սասնաշենում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի հայերի միության Արմավիր մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Կարապետյանը, խորհրդի անդամներ, մարզի համայնքների ղեկավարներ, Ռուսաստանից ու Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած պատվավոր հյուրեր:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը իր գոհունակությունը հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ ի դեմս բարերար Ալեքսանդր Սարկիսյանի և նրա ընտանիքի:
- Պատմության բազմաթիվ էջեր վկայում են հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերի ու նշանակության մասին, հատկապես այն ժամանակահատվածում, երբ սուրը կախված է եղել մեր ազգի գլխին: Օտար քամիները՝ ուժեղ կամ թույլ, միշտ էլ եղել են ու լինելու են, բայց դրանք գալու, անցնելու են մեր կողքով: Մնայուն է մեր ազգայինը: Մենք իրավունք չունենք մեր արմատներից հեռանալու, մենք պետք է գնահատենք մեր ազգային, հոգևոր արժեքները և դրանք ավելի ամրապնդենք: Ես վստահ եմ, որ Սարկիսյան եղբայրների ջանքերով կառուցված այս սրբավայրը միավորելու է մեր ժողովրդին, դառնալու է ոչ միայն Վերին Սասնաշենի և հարակից համայնքների բնակիչներին, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին միավորող կառույց,- ասաց մարզպետը:
ՌԴ Արմավիրի հայկական համայնքի խորհրդի անդամ, Արմավիր քաղաքի պատվավոր բարերար Ալեքսանդր Սարկիսյանը աստվածահաճո գործունեության համար Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեց Առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի բարձր շքանշանով: Վերին Սասնաշեն համայնքի զարգացմանն ուղղված գործունեության և ցուցաբերած աջակցության համար համայնքի ավագանու որոշմամբ էլ նրան շնորհվեց Վերին Սասնաշենի պատվավոր քաղաքացու կոչում:
Եկեղեցուն հարակից տարածքում Սարկիսյանների ընտանիքի կողմից կառուցվել է նաև «Սասնաբերդ» հանդիսությունների սրահը, որը առանց ձեռնարկատիրական նպատակների անհատույց հանձնվել է համայնքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:56:00